Համառոտ Նկարագիր
Ծնողներս մանկավարժներ են, Հայոց լեզվի վաստակավոր։ Ավարտելով Արտաշատի համար 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ընդունվել եմ ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետը։ 1995 թվականին մեկնել եմ Նիդերլանդներ՝ սովորելու և ապրելու։ 2000-ին ամուսնացել եմ և ունեմ 2 երեխա։ Նույն թվականին ընդունվել եմ Հեռլենի ICT-Software Engineering & Networking ֆակուլտետը և ավարտել 2022-ին։ ՀԱԵ հետևորդ եմ՝ միշտ կապի մեջ լինելով Ամստերդամի մեր Եկեղեցու և հովիվների հետ։
Աշխատանքային Փորձ
Rkassa B.V. (www.rkassa.nl)
- ԱԲ (Արհեստական Բանականություն) ասիստենտի ստեղծում (սկզբնական փուլ)։
- ԱԲ-ի միջոցով բիզնես պրոցեսների ավտոմատիզացում։
- Օնլայն հարթակ WooCommerce օնլայն խանութների համար։
- Օնլայն հարթակ բրենդների և մեծածախ պահեստների համար։
- Քրիստոնեական խանութների ծրագրային ապահովում (Օնլայն և Windows)։
- Հայկական ռեստորանների կառավարման ծրագիր։
- Օնլայն հարթակ՝ օնլայն շոփերը մեկ կետից կառավարելու համար։
- Անվտանգության համակարգ (Firewall) միջին և փոքր բիզնեսների համար։
G. van Beek en Zn. (www.gvanbeekenzn.nl)
- Ներքին օգտագործման պլանավորման հարթակի ստեղծում և ներդրում։
PHILIPS (www.philips.nl)
- Օնլայն ծրագրի մշակում՝ պատվերների հաշվարկման, տեղաշարժի և արժեքների պլանավորման ու կարգավորման համար։
Hotel Concepts Benelux BV
- Միջազգային HotelWare Suite հյուրանոցային ծրագրի զարգացում և սխալների (bugs) ուղղում։
Zetes B.V. (www.zetes.com)
- Միջազգային Medea Supply Chain ծրագրի զարգացում և սխալների ուղղում։
iRex Technologies
- Windows ծրագրի ստեղծում՝ էլեկտրոնային գրքից տվյալները դեպի համակարգիչ տեղափոխելու համար։
GEV.NET (www.gevnet.nl)
- Խանութների համար ծրագրային լուծումների ստեղծում (վաճառք, պահեստ և վիճակագրություն)։
Նախագծեր Հայկական Տիրույթում
- 2004: Ստեղծել եմ առաջին հայերեն տառատեսակը Windows-ի համար (GevArmenian)՝ առանց հավելյալ ծրագրերի օգտագործման։
- 2005: Ստեղծել եմ առաջին հայկական ֆորումը համացանցում՝ օգտագործելով GevArmenian տառատեսակը։
- 2012: Օնլայն ծրագիր՝ Սփյուռքի երեխաներին հայերեն սովորեցնելու համար։
- 2018: Սփյուռքը համակարգող ծրագիր (ներկայացվել է Սփյուռքի նախարարություն)։
- 2019: Օնլայն կապի միջոց ընդդիմության համար՝ հանրահավաքներում օգտագործելու նպատակով։
- 2022: «Հետևանք» յութուբյան հարթակի և Hayer.eu անկախ լրատվական կայքի ստեղծում։
Կրթություն
ICT-Software Engineering & Networking
Լեզուների Իմացություն
Հայերեն Գերազանց
Հոլանդերեն Սահուն
Անգլերեն Սահուն
Ռուսերեն Սահուն
Հետաքրքրություններ և Հոբբի
Երաժշտություն, աուդիո-վիդեո, հոգեբանություն, Արհեստական Բանականություն (ԱԲ)։